Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերը թույլ չեն տալիս եզդիներին վերաբնակեցնել Շանգալը, գրում է dengeezdia.com-ը: Օրերս, երբ մի խումբ եզդիներ վերադարձել են իրենց բնակավայր և փորձել են վերականգնել քանդված տները, քրդական ինքավարության զինված ուժերը կրակ են բացել նրանց ուղղությամբ: Եզդիներից մեկը տեղում զոհվել է: Մյուսները հասցրել են պատսպարվել: Ինչպես պատմում է եզդի բնակիչներից մեկը իրենք եղել են տասը հոգով.«Մենք վերադարձել էինք, որպեսզի վերականգնենք մեր տները, սակայն փեշմարգաները կրակեցին մեր ուղղությամբ: Դեպքից հետո հետաքննություն չի իրականացվել և ոչ ոք չի բացատրել, թե ինչու սպանվեց եզդի երիտասարդը»,-ասում է եզդի բնակիչը: