image

Մահացել է հայասեր հրեա գործիչը` Յոսի Սարիդը

Մահացել է հայասեր հրեա գործիչը` Յոսի Սարիդը

Երեկ Թել Ավիվում մահացել է հրեա գործիչ, Իսրայելի կրթության նախկին նախարար Յոսի Սարիդը: Նա համարվում է հայասեր  գործիչ, հայտնի է հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարած աշխատանքով:   Յոսի Սարիդը քաղաքական լրագրող-մեկնաբան էր, Քնեսեթի նախկին անդամ, աշխատել է նաև արտաքին հարաբերությունների և անվտանգության կոմիտեում,  եղել է շրջակա միջավայրի նախարարը`1993-1996 թթ.-ին: 2005 թ. նա մասնակցել է ցեղասպանությանը նվիրված երևանյան համաժողովին: Յոսի Սարիդը  այն եզակի հրեա գործիչներից էր, որ Երուսաղեմի Սրբոց Հակոբանց հայկական մայրավանքի մեջ  բազմիցս մասնակցել է Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին: Քաղաքական գործիչը Իսրայելի կառավարությունից  պահանջել է ճանաչել հայոց ցեղասպանությունը, նշվում է, որ հայանպաստ դիրքորոշումների, ինչպես նաև մի շարք այլ դրդապատճառներով  նա կորցրել է նախարարական աթոռը  և մասամբ հեռացել Իսրայելի քաղաքական դաշտից: