«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը հանդես է գալիս կարևորագույն նախաձեռնությամբ։ Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքը սկսում է թարգմանությունների շարք, որի նպատակն է հումանիտար և հասարակական գիտություններում մեծ ազդեցություն ունեցող տեքստերը հասանելի դարձնել հայերեն լեզվով, ինչպես նաև հայերեն նշանակալից տեքստերը հասանելի դարձնել այլ լեզուներով։
«Գալուստ Գյուլբենկյան թարգմանությունների շարք»-ի թիրախում հիմնականում լինելու են 19-րդ դարի վերջերից մինչև արդի ժամանակաշրջանն ընդգրկող և թարգմանական 4 ոլորտ ներառող տեքստերը։ Թարգմանությունները կարող են լինել արևելահայերեն կամ արևմտահայերեն` կախված թարգմանչի հնարավորությունից։ Մասնավորապես, թարգմանվելու են տեքստեր՝
Նախաձեռնության նպատակն է հայերեն տեքստերը հասանելի դարձնել գիտնականներին և ուսանողներին՝ արդի ինտելեկտուալ դիսկուրսների զարգացումը խթանելու համար։
Նախաձեռնությունը նաև նոր հնարավորություններ է ընձեռում՝ հայերենի զարգացման, մասնավորապես մասնագիտական բառապաշարի ընդլայնման, ինչպես նաև՝ հայոց լեզվի թարգմանիչների (հայերենից օտար լեզուներ և հակառակը) խմբի ընդլայնման համար։ Հիմնադրամը նախաձեռնության հաջող իրականացման համար կտրամադրի անհրաժեշտ ռեսուրսներ և գործիքներ, ինչպես նաև կաջակցի թարգմանիչների թրեյնինգների նախագծերին։
Թարգմանությունների շարքն իրագործելու համար ստեղծվել է համապատասխան մասնագետների միջազգային խումբ, որոնք առաջարկելու են թարգմանության ենթակա տեքստերը։ Խմբում ընդգրկված են`
«Գալուստ Գյուլբենկյան թարգմանությունների շարք»-ը ստեղծելու է վեբկայք, որտեղ հնարավորության դեպքում կհրապարակվեն թարգմանությունների էլեկտրոնային տարբերակները, նոր տերմինաբանության թարգմանությունները, թարգմանչական խնդիրների քննարկումները, թարգմանիչների և հրատարակիչների համար ռեսուրսներ և հնարավորություններ, ինչպես նաև նախագծի զարգացման մասին նորություններ։
«Գալուստ Գյուլբենկյան թարգմանությունների շարք»-ի պաշտոնական մեկնարկը կտրվի 2016 թ փետրվարին, երբ կհայտարարվի նաև թարգմանվող և հրատարակվող տեքստերի նախնական ցուցակը։ 2016 թվականի սկզբին նաև կընտրվեն թարգմանիչների և հրատարակիչների խմբերը։