image

Իրաքի նորընտիր գեղեցկուհին ահաբեկված է. նրան զանգահարել են «Իսլամական պետության» անդամները

Իրաքի նորընտիր գեղեցկուհին ահաբեկված է. նրան զանգահարել են «Իսլամական պետության» անդամները

«Ալ-Արաբիան» հայտնում է, որ Իրաքում վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ անցկացված գեղեցկության մրցույթի հաղթողը` 20-ամյա Շայմա Քասիմը, ստիպված է թաքնվել: Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը,  Իրաքի գեղեցկուհի ճանաչվելուց հետո Շայմա Քասիմին  են զանգահարել գրոհայիններն ու առաջարկել ընտրություն կատարել մահվան ու «սեքս-ջիհադի» միջև  (գրոհայինների մոտ 2013-ին ձևավորված նոր ուղղություն, ըստ որի, եթե մուսուլման կինը բավարարում է բազմաթիվ տղամարդկանց սեռական  կարիքներ, ապա նա դրախտ է ընկնում):

Իրաքի նորընտիր գեղեցկուհուն գրոհայիններն առաջարկել են մեկնել իրենց ճամբարներն ու մասնակցել «սեքս-ջիհադի»: Ինչպես նշում են լրատվամիջոցները, երիտասարդ աղջիկն ու նրա հարազատներն ահաբեկված են:

Ընդամենը օրեր առաջ Իրաքում, երկարատև ընդմիջումից հետո տեղի ունեցավ գեղեցկության մրցույթ, որին մասնակցում էր 15 աղջիկ: Մրցույթը մի քանի անգամ հետաձգվել էր` գրոհայինների սպառնալիքների պատճառով:

20-ամյա Շայմա Քասիմը,  հայտարարել էր, որ ընտրվելուց հետո  Իրաքի ամենագեղեցիկ աղջկա իր տիտղոսը ծառայեցնելու է երկրում կրթական ծրագրերի իրականացմանն ու զինված հակամարտության պատճառով իրենց տները լքած մարդկանց օգնելու գործին: