image

«Ինդիփենդենթ»-ն անդրադարձել է հայկական Անջարին

«Ինդիփենդենթ»-ն անդրադարձել է հայկական Անջարին

Բրիտանական «Ինդիփենդենթ» օրաթերթն անդրադարձել է Լիբանանի և Սիրիայի սահմանին գտնվող Անջար (Այնճար) հայկական բնակավայրին,  գրելով, որ Եւրոպական Միությունը ֆինանսավորում է մի ծրագիր, որը նպատակ ունի Միջերկրական ծովի ցամաքային մասերը միմյանց  կապել՝  այդ ձևով ցույց տալով  Օմայյան հնագույն խալիֆայության պատմությունը, որի լուռ վկայությունները ներկա են մեր օրերում:  Թերթը գրում է, որ զբոսաշրջային այդ ճանապարհի վրա կան անծանոթ բնակավայրեր, ինչպես օրինակ, փոքրիկ մի քաղաք՝ Լիբանանում, որը հայտնի է իր հայ բնակչությամբ: Ըստ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող զբոսաշրջային ծրագրի,  Անջարում զբոսաշրջիկները կարող են տեսնել Օմայյան ժամանակաշրջանի քաղաքներից մեկի հետքերը, որոնք լավագույնս են պահպանվել: Ծրագրվում է Օմայյան խալիֆայության թանգարան բացել Անջարում:


Օմայյանների  հետքերը՝ ժամանակակից Անջարում


Ծրագիրը, որն արժե 4 միլիոն եւրո, միմյանց  է կապելու այն երկրները, որոնցում պահպանվում են  Արաբական խալիֆայության առաջին ժառանգական դինաստիայի՝ Օմայյանների հետքերը: Լիբանանից բացի այդպիսի հետքեր կան նաև Հորդանանում, Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Թունիսում, այլ երկրներում: 

 

34-world-graphic.jpg

«Ինդիփենդենթ»-ը տեղեկացնում է, որ  8-րդ դարում արաբական Օմայյանները ստեղծել էին աշխարհի մեծագույն կայսրություններից մեկը, որը մարդկության պատմության մեջ մնացել է իր ունեցած ճարտարապետության, գրականության, գիտության արվեստի անկրկնելի ժառանգությամբ:

Օմայյանների գծած հսկա կայսրության սահմանները հասել են  մինչև Հայաստան: