Ապրիլի 20-ին սփյուռքում տեղի է ունենալու «Զորակցենք Արցախին» ռադիոտոնը, որի ժամանակ Բեյրութի «Վանա ձայն» ռադիոյի միջոցով հավաքվելիք ողջ գումարն ուղարկվելու է Արցախ: Ռադիոտոնից առաջ ուղերձով հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
«Նոր եմ վերադարձել Արցախից: Արցախը մեզ է կանչում: Հայե՛ր, միացեք, միացեք հայեր...»,-Արցախից վերադառնալուց հետո ռադիոտոնի ուղերձում ասել է Արամ Ա կաթողիկոսը՝ կոչ անելով մասնակցել ռադիոտոնին և օժանդակել Արցախին: