Լիբանանահայ հայտնի երաժիշտ, դիրիժոր Հարութ Ֆազլյանը Ֆրանսիայի Մշակույթի նախարար Ֆլյոր Պերրելինինիի կողմից ստացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևներից մեկը` Ֆրանսիայի Մշակույթի նախարարության Արվեստի և Գրականության ասպետական շքանշանը: Պարգևը Լիբանանում հայ երաժշտին է հանձնել Լիբանանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը: Հարութ Ֆազլյանը Լիբանանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն է, համերգային գործունեությամբ հանդես է եկել բազմաթիվ երկրներում, այդ թվում` Հայաստանում: