image

Գիշերը մոտ 20 գյուղ այս կամ այն չափով հայտնվել է կրակի տակ

Գիշերը մոտ 20 գյուղ այս կամ այն չափով հայտնվել է կրակի տակ

Երեկ երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը` կրակելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան  azatutyun.am  ին փոխանցել է, որ հակառակորդը կրակել է նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահամանամերձ գյուղերի ուղղությամբ։

«Գյուղերը թվարկել չեմ կարող, ըստ էության 20 գյուղ կա այդ հատվածում, բոլորն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Զինված ուժերը որևէ կորուստներ չունեն, քաղաքացիականների շրջանում չեմ կարող ասել, համապատասխան մարմինները կմեկնաբանեն։ Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սահմանային իրավիճակը միշտ վերահսկելի է մեր կողմից», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Տավուշի մարզի Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ երեկոյան հակառակորդի գնդակից վիրավորվել է երկու բնակիչ։

«Նրանք գտնվում են Նոյեմբերյանի հիվանդանոցում, բարեբախտբար, նրանց առողջական վիճակը բարվոք է», - ասել է Մելիքյանը։