image

Ֆեյսբուքի ձեր լուսանկարը շուտով բոլորովին այլ տեսք կունենա. թվային մեդիայի մասնագետ

Ֆեյսբուքի ձեր լուսանկարը շուտով բոլորովին այլ տեսք կունենա. թվային մեդիայի մասնագետ

«Ձեր անձնական լուսանկարն ու էջը Facebook-ում շուտով լրիվ այլ տեսք կունենան, ինչպես արդեն նկատել ենք, ֆեյսբուքը ֆունկցիոնալ և վիզուալ հեղաշրջող փոփոխություններ է կատարում, որը իր հերթին ենթադրում է լուրջ փոփոխություններ թվային մարքեթինգի ոլորտում»,- տեղեկացնում է թվային մեդիայի մասնագետ Տարոն Պապիկյանը:  Նա ավելացնում է, որ  պաշտոնական ֆեյսբուքն արդեն հայտնում է,  թե  շուտով օգտատերերի հաշիվների ավատար լուսանկարներին կգան փոխարինելու տեսանյութերը, դրանք «կմիանան» ամեն անգամ, երբ որևէ մեկը կմտնի մեր անձնական էջ, կնայի մեր գլխավոր լուսանկարը:

 

«Առայժմ այս փոփոխությունները կկատարվեն միայն մոբայլ տիրույթում:

Վիդեո կոնտենտի այս փոփոխություններով ֆեյսբուք սոցիալական ցանցը կարող է դառնալ թվային մարքեթինգի ամենամրցունակ հարթակը, նաև այս փոփոխությունները կարող ենք լուրջ խնդիրներ առաջացնել youtube, vimeo և նմանատիպ այլ հարթակների համար»,-նշում է մասնագետը: