image

Երևանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհուն

Երևանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհուն

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր բացվել է ցուցահանդես՝ նվիրված ճանաչված հայ ջութակահարուհի, վիրտուոզ կատարող, միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի 90-ամյակին: Թանգարանում ցուցադրության են դրվել  Անահիտ Ցիցիկյանի իրերից՝ գործիքը, սկավառակներ, գրքեր, որոնք թանգարանին է տրամադրել նրա դուստրը՝ Նունե Շամախյանը:  

Ցուցահանդեսի վայրը պատահական չի ընտրվել՝ Անահիտ Ցիցիկյանը եղել է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտի» առաջին կատարողը՝ Հայաստանում, սակայն ոչ նվագախմբի, այլ՝ դաշնամուրի նվագակցությամբ: Ջութակահարուհին Խաչատրյանի այդ գործը կատարել է 1940-ականների սկզբին: 

Անահիտ Ցիցիկյանը ծնվել է 1926-ին՝ Սանկտ Պետերբուրգում:  Համերգներով հանդես է եկել աշխարհի շուրջ 100 քաղաքում, մոտ 40 տարի հանդիսացել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, եղել է նաև լրագրող, հեղինակել է 300-ից ավելի հոդվածներ, ռադիո և հեռուստահաղորդումներ։ Մահացել է 1999-ին՝ Երևանում:

Անվանի ջութակահարուհուն նվիրված ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 7-ը:

 

 Երևանում բացվելու է ցուցահանդես՝ նվիրված միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհու 90-ամյակին. լուսանկար, տեսանյութ