image

«Deutsche Welle»-ն Ադրբեջանին է մեղադրում սահմանային վերջին լարվածության համար

«Deutsche Welle»-ն Ադրբեջանին է մեղադրում սահմանային վերջին լարվածության համար

Առավոտը  գրում է. «Էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանը վերջին տարիներին ընդլայնել է ռազմական ծախսերը, դրանով նպաստելով արդեն անկայուն եւ ռազմավարական տարածաշրջանում անհանգստության առաջացմանը»,-  անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին երեկ տեղի ունեցած միջադեպերին՝ այս մասին գրել է «Deutsche Welle»-ն: Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ գերմանական  լրատվամիջոցը հրապարակել է միջադեպի հետ կապված Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները եւ նշել, որ ադրբեջանցիների կրակոցներից եւ հրետակոծությունից երեք հայ կին է երեկ զոհվել, մի քանի հոգի էլ վիրավորվել է: «Նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ 20 տարի ընթացող հակամարտությունը խլել է շուրջ 30 հազար կյանք: Երկու կողմերն էլ 1994 թվականի հրադադարի ռեժիմի ստորագրումից հետո պարբերաբար բախումներ են ունեցել, երբ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերն առանձնացան Բաքվից»,- նշում է «Deutsche Welle»-ն: 

Ամբողջությամբ` Առավոտում