image

Դեսպան Յուրի Վարդանյանը տեղյակ է տեղի ունեցածից. այս պահին ձերբակալվածներ չկան

Դեսպան Յուրի Վարդանյանը տեղյակ է տեղի ունեցածից. այս պահին ձերբակալվածներ չկան

 

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ին Ախալցխայում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունից, ինչպես նաև դրան հաջորդող տեղական ոստիկանության գործողություններից, տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության՝ սոցիալական ցանցերում տարածած հաղորդագրությունից: Նշվում է նաև, որ դեսպանությունն արդեն իսկ կապվել է համապատասխան մարմինների հետ՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը հասկանալու համար:
Դեսպանությունը կապ է հաստատել նաև տեղի իշխանությունների հետ, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր խնդրի կարգավորման շուրջ: Այս պահին ձերբակալվածներ չկան:
Դեսպանն Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք, որտեղ նախատեսված են հանդիպումներ ինչպես հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ՝ տեղական իշխանությունների հետ: