image

ԱԺ պատգամավորի անակնկալ այցը` Մոնղոլիայից Հայաստանի Անտառամեջ գյուղում հաստատված ընտանիքին. Շամշյան

ԱԺ պատգամավորի  անակնկալ այցը` Մոնղոլիայից Հայաստանի Անտառամեջ գյուղում հաստատված ընտանիքին. Շամշյան

 SHAMSHYAN.com- ը գրում է. Օրերս Հանրային հեռուստաընկերության 1-ին լրատվականով տեսանյութ էր հրապարակվել Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում 2 անչափահաս երեխաների հետ բնակվող ազգությամբ մոնղոլուհի Օյունչիմեգ Բայանդոլգորի ընտանեկան առօրյայից: Կինն իր ամուսնու՝ Հրահատ Երիցյանի հետ երկար տարիներ բնակվել և աշխատել է Մոնղոլիայում, որտեղ ունեցել են իրենց երեխաներին՝ Վարսիկին և Արշակին: Տարիներ անց վերադարձել են Հայաստան՝ Հրահատի հայրական տուն: Անտառամեջ, որտեղ շարունակել են իրենց կյանքը: Ցավոք, այս տարվա հունվարին Հրահատը մահանում է և երեխաների խնամքը մնում է կնոջ վրա: Երեխաները, կարելի է ասել, գերազանց առաջադիմությամբ սովորում են գյուղի միջնակարգ դպրոցում, սակայն սոցիալական այս բարդ պայմաններում միայնակ մայրը գերադասել է Հայոց աշխարհում հիմնական բնակություն հաստատել, իրենց գոյությունը պահպանում են անտառից վայրի մրգեր հավաքելով և վաճառելով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բոթոյանը ով հեռուստատեսությամբ դիտել էր ռեպորտաժը, իր աղբյուրներով ճշտել էր, թե ընտանիքին ինչով կարող է օգնել: Պարզել էր, որ ընտանիքը չունի հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա: Այսօր պատգամավոր Կ. Բոթոյանը անակնկալ այցելեց Անտառամեջ և իր կողմից Օյունչիմեգ Բայանդոլգորին հանձնեց սառնարան, լվացքի մեքենա, հեռուստացույց և գումար որպեսզի կինը հոգա իր և երեխաների խնդիրները: 

 

Մանրամասները` SHAMSHYAN.com-ում: