Այսօր՝ ապրիլի 27-ին, Քյարամ Սլոյանը կդառնար 20 տարեկան: Ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը ապրիլյան պատերազմի հերոսներից է:
«Հրամատարի հրահանգին, որ թողնի՝ հեռանա, Քյարամը չի ենթարկվել, ասել է՝ չեմ կարող ձեզ թողնել եւ մինչեւ վերջին վայրկյանը հրամանատարի հետ կռիվ է տվել թշնամու դեմ: Դիրքում նրանից բացի մի զինվոր էլ է եղել, երեքով էլ մահացել են»,-պատմել են ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած թեժ մարտերում զոհված Քյարամ Սլոյանի մասին: Թշնամին դաժանորեն կտրել է Քյարամի գլուխն ու այն վերադարձրել օրեր հետո:
Քյարամ Սլոյանն իր ծառայությունը պիտի ավարտեր հուլիսին: