Al balad օրաթերթը տեղեկացնում է, որ այսօր Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի կունենա եգիպտական «Ո՞վ է սպանել հայերին» ֆիլմի առաջին ցուցադրությունը: Լրատվամիջոցը գրում է, որ այն հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն ֆիլմն է, որը մանրամասն ներկայացնում է 1915 թվականի եւ դրան նախորդող եւ հաջորդող տարիների դեպքերը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա են լինելու Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, եգիպտացի պաշտոնյաներ, դիվանագետներ: «Ո՞վ է սպանել հայերին» ֆիլմի պրոդյուսերներն են Մարիամ Զաքին եւ Մուհամեդ Հանաֆին, նկարահանումները կատարվել են Հայաստանում, Լիբանանում, Եգիպտոսում: Արաբական լրատվամիջոցը հայտնում է, որ ռեժիսորին հաջողվել է հայերի ցեղասպանության մասին ձեռք բերել վավերագրական նյութեր, որոնք ցուցադրվելու են առաջին անգամ: