image

Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է երիտասարդ աղջկա հետ

Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է երիտասարդ աղջկա հետ

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այսօր հայ հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է: Այս ամուսնությունը հայտնի դերասանի երրորդ ամուսնությունն է: 80-ամյա Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ:  Զույգն ամուսնացել է Մոսկվայի Գագարինի Քաղաքացիական ամուսնությունների գրանցման կենտրոնում, ուր արարողությանը  ներկա են եղել  նորապսակների մտերիմ ընկերները։

Նշենք, որ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան Արմեն Ջիգրարխանյանի թատրոնի ղեկավարն է, որի հետ Ջիգարխանյանը հանդիպում է, երբ դեռևս Վիտալինան 20 տարեկան էր: Անցյալ տարի բաժանվելով իր երկրորդ կնոջից՝ Ջիգարխանյանը որոշեց իր կյանքը վերջնականապես կապել երիտասարդ կնոջ հետ: 


Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская