image

«Առավոտ». Գյումրիում գողություն են կատարել Ավստրիայի քաղաքացիներից

«Առավոտ». Գյումրիում գողություն են կատարել Ավստրիայի քաղաքացիներից

«Առավոտ»-ը գրում է. Սեպտեմբերի 26-ին, երբ  Գյումրիում մարզի պաշտոնյաների, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի ու Ավստրիայից ժամանած բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ պաշտոնապես բացվում էր բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի «Էմիլի Արեգակ» ցերեկային կենտրոնը, գողություն է կատարվել կառույցի ներսից: Կառույցի թարգմանչուհին ոստիկանություն հաղորդագրություն է ներկայացրել այն մասին, որ խոհանոցին կից սենյակում գտնվող իր պայուսակից գողացել են 3 հազար դրամ, Ավստրիայի երկու քաղաքացիներից էլ՝  600 եվրո գումար եւ 500 եվրո արժողությամբ պլանշետ, նաեւ 700 եվրո արժողությամբ արեւային ու օպտիկական ակնոցներ:

Շարունակությունը  կայքում