image

Աֆղանները հատել են հայ-թուրքական սահմանը եւ ապաստան խնդրել Հայաստանից

Աֆղանները հատել են հայ-թուրքական սահմանը եւ ապաստան խնդրել Հայաստանից

Հայ-թուրքական սահմանը հոկտեմբերին հատած աֆղաններ Շոքաթ Ամինզան եւ Սեդիղոլլահ Ալիզադեն քննիչներին պատմել են, որ սահմանը հատել են՝ ապաստանի եւ կացարանի իրավունք խնդրելու նպատակով: Այս մասին NEWS.am-ին ասել է նրանց փաստաբան Մերի Ալավերդյանը:

Փաստաբանի խոսքով՝ երիտասարդներն Աֆղանստանի քաղաքացիներ են, իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենց երկրից են փախել եւ հայտնվել են երրորդ երկրում, նույնիսկ սկզբում չեն իմացել, թե որ երկրի սահմանն են հատում:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Շոքաթ Ամինզային նախնական համաձայնության է եկել Սեդիղոլլահ Ալիզադենի հետ եւ հոկտեմբերի 6-ին հատել են հայ-թուրքական սահմանը, սակայն բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

մանրամասները` news.am -ում