image

Ոչ ոք տեսնում է

Ոչ ոք տեսնում է

Ոչ ոք տեսնում է աչքերիս միջից՝

Վէրքով հայկական սիրտը քո բիւրեղ,

Ոչ ոք տեսնում է ամենօրեայ իմ

Հարուստ ու կանգուն սէրը քո հանդէպ,

Ոչ ոք տեսնում է, քրտինքով ջրուած

Հողը մայրական քո սիրոյ ծառին,

Ոչ էլ լեռի պէս տիրոջ նըւիրած

Քո սէրը հսկայ՝ ցրուած սերունդին։

 

Ինչպէս գրիչըս որոնում է թերթ,

Թերթի շնորհիւ՝ լեզուի վերածւում,

Իսկ լեզուն խօսում ու երգում անվերջ,

Եւ երգի միջից նա կեա՜նք է տեսնում,

Նոյնպէս էլ սիրտըս, խորքումը սրտիդ՝

Ապրում է որպէս մի գրիչ թաքուն,

Գրում է քաղած քո սիրոյ մասին,

Եւ սիրոյ միջից՝ նո՜ր կեանք ըստանում։

 

Ո՛չ ոք տեսնում է քո վէրքը հոսուն,

Ոչ էլ լսում է քո սէրը խօսուն,

Բացի ինձանից, թէեւ աստ՝ հեռուից,

Բայց մի օր վստա՛հ քեզ երգեմ մօտից։

Կայլակ

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...