image

Տոլարի սակագինը հատեց 500-ի սահմանները

Տոլարի  սակագինը   հատեց 500-ի  սահմանները

 Հայաստանի մէջ  ամերիկեան  տոլարի փոխարժէքը այսօր՝ 19 նոյեմբերին, կազմած է 500.82 դրամ, նախորդ օրուայ համեմատ աճած է 2.02 դրամով: Այդ մասին կը տեղեկանանք Կեդրոնական դրամատան պաշտօնական կայքէն։

 Եւրոյի փոխարժէքը կազմած է 592.47 դրամ (նուազած է 0.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժէքը կազմած է 661.58 դրամ (նուազած է 1.28 դրամով), իսկ ռուսական ռուբլիի փոխարժէքը կազմած է 6.55 դրամ (նուազած է 0.04 դրամով):