Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շէն գիւղը շրջափակման մէջ է, բնակիչներու տարհանում չենք կրնար ընել, այս պահուն ալ կը կրակեն: Այս մասին պատմած է Մեծ Շէնի գիւղապետ Դաւիթ Դաւթեան:
«Զինադադար մեր հատուածում չկայ: Դեռ մեր գիւղի մէջ չեն խփել, բայց կողքերն են խփում: Անտանելի վիճակում ենք: Եղցահողից տարհանում յաջողուել է անել, բայց մեր գիւղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ... բոլորն այստեղ են: Եղցահողն արդէն չկայ, հողին են հաւասարեցրել, այնտեղ էլ մարդ չկայ: Անորոշութիւն է, չգիտենք՝ ոնց անենք: Մենք ամբողջական շրջափակման մէջ ենք: Գիւղից զոհեր ու վիրաւորներ չունենք, բայց մեր ընդհանուր տարածքից շատ զոհեր ունենք, շատերի տեղը չգիտենք»,- մանրամասնած է գիւղապետը:
Ան նշած է, որ յարակից Հին Շէնի առաւելութիւնն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան:
«Բայց հասկանում էք, չէ՞, արդէն ռուսն էլ ռիսկ (չի վտանգեր) չի անում թոյլ տայ դուրս գանք: Սա վերջն է: Սրանց էն կողմ էլ բան չկայ, չի էլ լինի», – ըսած է Դաւթեան: