Թունաւորման կասկածանքով, «Մուրացան» համալսարանական հիւանդանոց տեղափոխուած է 3 ամսական, 4, 8, 11 եւ 15 տարեկան երեխաներ։ Այս մասին Ֆէյսպուքի իր էջին վրայ գրած է Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիէլեանը:
«5 անչափահաս երեխաների վիճակը գնահատւում է միջին ծանրութեան։ Ներկայ պահին երեխաները գտնւում են հետազօտման փուլում», նշած է ան: