Արցախի մէջ մօտ 100 զոհուածներու մարմիններ կը գտնուին Ստեփանակերտէն կտրուած բնակավայրերու մէջ (Մարտունի, Մարտակերտ եւ այլն): Կան դէպքեր, երբ մէկ ընտանիքէն քանի մը սպաննուած խաղաղ բնակիչներ կան: Այս մասին գրած է ՀՀ մարդկային իրաւանց նախկին պաշտպան Արման Թաթոյեան։
«Մարդիկ չեն կարողանում զոհուածների մարմինները բժշկական փորձաքնութիւնների տանել, որ կարողանան յուղարկաւորել, քանի որ ադրբեջանական զինուած ծառայողները բնակավայրերն իրարից կտրած են պահում:
Կան դէպքեր, երբ մարդիկ ստիպուած են յուղարկաւորութիւններն անել առանց բժշկական փորձաքննութիւնների:
Հազարաւոր մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին. չգիտեն ողջ են, գերութեան մէջ, թէ մահացած:
Ադրբեջանական զինուած ծառայողները ամբողջութեամբ խափանել են կապը, ինչն խիստ դժուարացնում որեւէ հարցի լուծում։
Նշուածին աւելանում է սննդի, էլեկտրաէներգիայի, կազի, դեղորայքի բացակայութիւնը, որն աւելի է մեծացնում մարդկանց տառապանքները։
Վերջապէս, մարդիկ տուն չունեն. բռնի տեղահանուած են իրենց տներից, պատմական բնակավայրերից:
Այս ամէնը ադրբեջանական մտադրուած քաղաքականութիւն է, որ հայատեացութիւնից` սկսած մարդկանց խոշտանգելով ու սպանութիւններով մինչեւ այսպիսի անմարդկային տառապանքներ»,- գրած է Արման Թաթոյեան: