Վթարի տարածքը կը կազմէ մօտ 1 հեքթար տարածք, այս պահու դրութեամբ 95%-էն աւելին մաքրուած է, որոնողափրկարարական աշխատանքները այդ հատուածին մէջ աւարտած են։ Այս մասին լրագրողներու հետ զրոյցի ժամանակ ըսած է Փրկարար ծառայութեան տնօրէն Արմէն Գասպարեանը։
«Աշխատանքներն այս պահին ամբողջ թափով ընթանում են բուն էպիկենտրոնի հատուածում, որտեղ աւելի բարդ է իրավիճակը, քանի որ պայթումի հետեւանքով կան կախուած երկաթբետոնէ կոնստրուկցիաներ (մինութիւններ), պանելներ, որոնց հեռացումը պարտադիր է։ Ներկայ պահին աշխատանքները ընթանում են բուն էպիկենտրոնում, որտեղ, ըստ մեր տեղեկութիւնների, գտնւում է վերջին անհետ կորածը։ Մի մետր առաջ գնալու համար իրականացնում ենք բարդ ինժեներական (ճարտարապետական) աշխատանքներ»,- նշած է Գասպարեան։
Վերջինիս խօսքով՝ իրենց ունեցած տեղեկութիւններու համաձայն՝ անհետ կորսուած քաղաքացին եղած է առեւտուրի կեդրոնի աշխատակից։