image

Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցը նոր բժշկապետ ունի

Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցը նոր բժշկապետ ունի

Ստամբուլից տեղեկանում ենք, որ «Սուրբ Փրկիչ» Ազգային հիվանդանոցում բժշկապետի փոփոխություն է տեղի ունեցել: Բժիշկ Արտաշես Աքտաղին փոխարինել է հիվանդանոցի բժիշկներից Արմենակ Մեծատուրյանը: Նոր բժշկապետի նշանակումը տեղի է ունեցել հատուկ արարողությամբ, որի ընթացքում հուշանվերներ են հանձնվել հիվանդանոցի բժիշկներին և հոգաբարձության անդամներին:

«Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցը հիմնվել է 1832 թվականին՝ Գազազ Արթին ամիրա Պեզճյանի նախաձեռնությամբ և նյութական աջակցությամբ։ Սկսել է գործել 1834 թվականից: Այն այսօր համարվում է Ստամբուլի լավագույն հիվանդանոցներից մեկը: