Հարազատները տեղեկություններ չունեն մեկ շաբաթ առաջ Սիրիայից Լիբանան, այնուհետև Թուրքիա ողևորված հայուհու և նրա 10-ամյա որդու ճակատագրի մասին: Փախստականների խմբով Սիրիայից Գերմանիա մեկնելու նպատակով կինը, որդին և դուստրը կորցրել են միմյանց: Դստերը հաջողվել է ինչ-որ ձևով ապաստանել Թուրքիայում, իսկ մոր և եղբոր մասին ոչ մի տեղեկություն չկա: Ավելի ուշ դուստրը լսել է խորտակված մի լաստանավի մասին, որի ուղևորների մեծ մասը Թուրքայից Հունաստան մեկնելից մահացել են, սակայն հաստատված չէ, որ խորտակված լաստանավի մեջ են եղել նաև անհետացած հայերը: Փախստականները Թուրքիայից Հունաստան հասնելուց հետո պիտի մեկնեին Գերմանիա, ուր Սիրիայի պատերազմից հետո փախստականների բազմաթիվ ճամբարներ են գործում:
Բաթրունյանների հարազատների մի մասը Հայաստանում է: Նրանք ամեն օր տեղեկությունների են սպասում Բաթրունյան-Թեքեյանից և նրա որդուց: