Սիրիայի պատերազմից հետո Հայաստան տեղափոխված սիրիահայերին Հայաստանում առանձին հողատարածք է տրամադրվել` հանգուցյալներին հուղարկավորելու համար: Այս մասին «Արեւելքին» տեղեկացրեց Հայաստանում ապրող սիրիահայերից մեկը, ով վերջերս Նուբարաշենի խճուղու վրա գտնվող գերեզմանոցում հուղարկավորել է Սիրիայի պատերազմից հետո Հայաստան եկած և այստեղ մահացած իր մորը: Նա հայտնեց, որ հողատարածքը սիրիահայերին է տրամադրել է ՀՀ Սփյուռքի նախարարությունը և որ այնտեղ արդեն 8 հոգի է թաղված: Նուբարաշենի գերեզմանատանն առանձնացված այս հողատարածքը սիրիահայերին է տրամադրվել անվճար: Մեկ այլ սիրիահայ, մեզ հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ պատերազմից հետո Հայաստանում մահացած սիրիահայերի թիվն իհարկե, ավելի շատ է, բայց այստեղ թաղված են ընդամենը 8-ը. մյուս մահացածների հարազատները կամ չեն իմացել այս վայրի մասին, կամ էլ նախընտրել են անձնական միջոցներով, այլ վայրերում հուղարկավորել իրենց հանգուցյալներին: