image

Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին ամբողջութեամբ աւերուած եւ վերածուած ուղղափառներու եկեղեցւոյ

Շուշիի  «Կանաչ ժամ» եկեղեցին  ամբողջութեամբ աւերուած եւ վերածուած ուղղափառներու եկեղեցւոյ

Շուշիի Յովհաննէս Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիւ աւերուած է ատրպէյճանցիներու կողմէ, այժմ այն վերանորոգման անուան տակ կը վերածուի ուղղափառ եկեղեցւոյ: Այս մասին յայտարարութիւն տարածած է Արցախի Հանրապետութեան Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւնը:

Հաղորդագրութեան մէջ նաեւ կը նշուի. «Շուշիի յուշարձանների մէջ առանձնակի հետաքրութիւն է ներկայացնում Վերին թաղի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ կամ Կանաչ Ժամ եկեղեցին: Կանաչ Ժամ է (կանաչ եկեղեցի) կոչուել այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբէթը եղել է կանաչ գոյնի: Եկեղեցու զանգակատան մուտքի վերնամասում առկայ է կառուցման տարեթուի մասին արձանագրութիւն . «Բաբայեան Ստեփանոս Յովհաննէս: Վախճանուած Մկրտիչ եղբօր յիշատակին, 1847»:

Վերջերս ընկերային ցանցերի օգտատէր ոմն Էլնուր Ալլահուերտիեւը վերադարձել է Կանաչ ժամ եկեղեցին ռուսականացնելու անշնորհակալ գործին: Հարկ է նշել, որ եկեղեցու ռուսականացման տենդը Ատրպէյճանում նոր երեւոյթ չէ: Ժամանակին Ֆուատ Ախունտովն էր  անհիմն կերպով  այն համարում  «ռուս ուղղափառների»: 1960-ականների կէսերին Պաքւում որոշուեց քшնդել քաղաքի հայկական մասը ` ադրբեջանցի վերաբնակիչների համար «բնակելի տարածքըէ ընդլայնելու եւ ի հարկէ Շուշիի հայկական հետքերը վերшցնելnւ համար: Այդ ընթացքում քшնդուել են հայկական երեք` եւ պահպանուած ռուսական մէկ եկեղեցիները, nչնչшցուել մի քանի հայկական գերեզմшնшտներ ` գեղեցիկ խաչքարերով եւ հnւշшրձшններով:

«Կանաչ ժամ» եկեղեցին, որը Ֆուատ Ախունտովը անհիմն համարում  է «ռուս  ուղղափառների», վերածուել է պատկերասրահի:

Իսկ որն է Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու նախապատմութիւնը: Պահպանուել է վկայութիւն, համաձայն որի, 1840թ. իշխանութիւնների յատուկ կարգադրութեամբ, ապագայ Վերին Թաղ են տեղափոխուել Ներքին Թաղի մահմեդական միջավայրում ապրող բոլոր հայերը 56 ընտանիք (ՀԱԱՅ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2), ովքեր Ներքին Թաղում ունէին քարաշէն, փայտեայ ծածկով Սուրբ Աստուածածին եկեղեցին, ինչը խօսում է թաղամասում հայերի ծանրակշիռ թուակազմի մասին): Փաստաթղթում ասւում է, որ մահմետականների կողմից հայերը ճնշումների էին ենթարկւում, ինչը յանգեցրել է վերջիններիս վերաբնակեցմանը (ՀԱԱՅ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2):

Այդ նոյն փաստաթղթից պարզ է դառնում, որ Վերին Թաղ տեղափոխուելուց յետոյ, նոր տեղում կառուցուել է փայտաշեն մատուռ, որը պահպանուել է մինչեւ 1848թ, երբ նրա տեղում կառուցուել է Սուրբ Յովհաննէս Մկրտիչ քարաշէն եկեղեցին: Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ եկեղեցին կոչւում էր Վերին Թաղի Սուրբ Աստուածածնի եկեղեցի: Քաղաքի ստորին մասում, մոտովորապէս այժմեան ծածկած շուկայի տեղում էր գտնւում ռուսական դասական ճարտարապետական մոտիվներով կառուցուած բիւզանդածէս ուղղափառ եկեղեցի, ռուսական պաշտօնեաների եւ կայազօրի համար, որը դժբախտաբար չի պահպանուել: Դրան կ'անդրադառնանք առանձին:

Ինչ վերաբերւում է Էլնուրի մտքի ճամարտակմանը ուղղափառ եկեղեցուն հարիր գմբէթի վերաբերեալ, ապա դա ընդամէնը ժամանակի ճարտարապետական  ոճի ազդեցութեան հետեւանք էր, որը սակայն չի պահպանուել, երբ արցախեան առաջին պատերազմի ժամանակ աւերուած եկեղեցին յետագայում վերականգնուել է:

Կարող է վաղն էլ Էլնուրը Դադիվանքի ռուսականացման փորձով ներկայանայ, ի՞նչ իմանաս»: