image

Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղարը այցելեց՝ Ամեն. Տ. Նուրհան Պատրիարքին

  Ռուսաստանի դեսպանատան  առաջին քարտուղարը այցելեց՝  Ամեն. Տ. Նուրհան Պատրիարքին

Երուսաղէմի  մէջ Ռուսաստանի Դաշնութեան  դեսպանատան առաջին քարտուղար հայազգի ՝ Տիգրան Կոտբաշեանն այցելած է  Երուսաղէմի  Հայոց Պատրիարքարան եւ ընդունուած Պատրիարք  Ամեն. Տ. Նուրհան արք.  Մանուկեանին կողմէ։

 

 Այս մասին իմացանք «Երուսաղէմն այսօր»  դիմատետրի էջէն, ուր մասնաւորապէս գրուած է ՝

 

Դեկտեմբերի 15-ին, Երուսաղէմի հայոց պատրիարքարան այցելեց Իսրայէլի մէջ  Ռուսաստանի  Դաշնութեան դեսպանատան նորանշանակ առաջին քարտուղար Տիգրան Կոտբաշեանը եւ հանդիպում ունեցաւ Երուսաղէմի հայ պատրիարք Ամեն Տ. Նուրհան արք. Մանուկեանի հետ:

 

Հանդիպմանը ներկայ էր նաեւ Իսրայէլում Հայաստանի Հանրապետութեան հիւպատոս տիար Նարեկ Ղազարեանը: