Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված երգիչ Ռազմիկ Ամյանը նոր տեսահոլովակ ունի`նկարահանված իր նոր երգի հիման վրա: Երգիչն իր հերթական երգը կատարում է երիտասարդ երգչուհի Տաթեւ Ասատրյանի հետ միասին:
Ռազմիկ Ամյանն ու Տաթեւ Ասատրյանը երկրորդ անգամ են միասին երգ-տեսահոլովակ թողարկում: Նրանց առաջին համատեղ երգը՝ «Իմ սրտի այգին է կանաչել», YouTube-ում երեք ամսվա մեջ արդեն 11 միլիոն դիտում ունի:
Այսօր թողարկված երգ-տեսահոլովակը նույնպես հասցրել է սիրվել եւ հազարավոր դիտումներ, հավանումներ եւ մեկնաբանություններ ունենալ: Երգը խորագրված է «Սիրելով»:
Բառերի եւ երաժշտության հեղինակը Ռազմիկ Ամյանն է: