Այսօր հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածել հայ ավանդական կուսակցություններից մեկը` Ռամկավար Ազատական Կուսակցությունը (ՌԱԿ)
«Մի շարք կարգապահական օրինազանցությունների պատճառով ընկերներ Արտավազդ Մելքիսեթյանն ու Հարություն Երկանյանն այսուհետև մաս չեն կազմում Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական Վարչությանը: Հետևաբար, վարչությունը պետական, կրոնական, քաղաքական, ազգային, միութենական և այլ պատասխանատու մարմինների խնդրում է հաշվի առնել այս հանգամանքը:
15 նոյեմբեր, 2015 թ»:
«Արեւելքի» տեղեկություններով, ՌԱԿ-ի Կենտրոնական Վարչությանը երկար տարիներ մաս կազմած երկու քաղաքական գործչի հեռացման պատճառը եղել է Հայաստանի ՌԱԿ-ի (ՀՌԱԿ) վերջին համագումարին նրանց մասնակցությունը: ՀՌԱԿ-ը եւ ՌԱԿ-ը օրինականորեն երկու տարբեր կուսակցություններ են: Շուտով Հայաստանում համագումար պիտի ունենա նաև ՌԱԿ-ը: Իսկ ՀՌԱԿ-ի` հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած համագումարում ՀՌԱԿ-ի ատենապետ է ընտրվել «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: