image

ՔՈՎԻԴ-19-ի պատճառով Հայաստանում մահացել է 8,478 մարդ

ՔՈՎԻԴ-19-ի պատճառով Հայաստանում մահացել է 8,478 մարդ

Երկու տարի առաջ այս օրը՝ մարտի1-ին, Հայաստանում գրանցվեց ՔՈՎԻԴ-19-ի առաջին դեպքը։

Երկու տարում ՔՈՎԻԴ-19-ի պատճառով Հայաստանում մահացել է 8,478 մարդ:

Այսօրվա՝ մարտի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք, մահացել է 17 մարդ։ Նախորդ օրն արձանագրվել է նաեւ մահվան 6 դեպք, երբ հիվանդներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Հայաստանում ընդհանուր առմամբ, կատարվել է 2898664 թեստավորում: Երեկ կատարվել է 4 076 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 420156 է։ Առողջացածների թիվը՝ 402916, փաստացի այս պահին բուժվում է 7150 մարդ։