image

Նվիրատվություն Լիբանանից՝ Մատենադարանին

Նվիրատվություն Լիբանանից՝ Մատենադարանին

Մաշտոցյան Մատենադարանի պատվիրակության՝ վերջերս  Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ Վերապատվելի Նշան և Մարիա Բագգալյանները Մատենադարանին են ընծայաբերել երկու մեծարժեք ձեռագիր և մեկ հնատիպ գիրք, տեղեկանում ենք Մատենադարանից: 

Տնօրենության հրավերով այս տարվա օգոստոսին նվիրատուները կայցելեն Հայաստան՝ մասնակցելու ձեռագրերի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը։

Հաջորդ արժեքավոր ձեռքբերումը նշանավոր հայագետ, արվեստաբան Սիրարփի Տեր-Ներսեսյանի արխիվային փաստաթղթերն են, որոնք Մատենադարանին հանձնեց հայտնի արվեստաբան Սիլվիա Աճեմյանը։

Հիշեցնենք, որ Սիրարփի Տեր-Ներսեսյանի արխիվային ֆոնդը և անձնական գրադարանը պահպանվում են Մատենադարանում։