Լիբանանից Հայաստան տեղափոխված 22-ամյա Բյուրեղ Քեոշկերյանի մտքով չէր էլ անցնում, որ մի օր Հայաստանի գյուղերից մեկում կարող է ուսուցչուհի աշխատել։ Հայաստանի Դաշտավան գյուղում Գերասիմ Տոնոյանի միջնակարգ դպրոցում երկամյա ծրագրով դասավանդող ուսուցչուհին կարճ ժամանակահատվածում սիրվել է թե՛ ուսուցչական անձնակազմի, թե՛ աշակերտների կողմից: Մանրամասները՝ «Արարատ» հեռուստաընկերության տեսանյութում.