image

Նարեկ Կարապետեանէն նոր խոստումներ

Նարեկ Կարապետեանէն նոր խոստումներ

Հիւսուածքեղէնի գծով գործարանները պիտի ըլլան Գիւմրիի մէջ՝ կտորի արտադրութենէն մինչեւ կարի ֆապրիքաներ։ Այս մասին Գիւմրիի Մուշ թաղամասին մէջ ըսած է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան խորհուրդի անդամ Նարեկ Կարապետեանը:

«Աշխատատեղերի հարցը ինձ համար առաջնային է։ Հայաստանը մի երկիր է, որտեղ կարի ֆաբրիկաներ շատ չկան: Որովհետեւ երկիրը կտոր չի արտադրում: Որ պահին երկիրը կտոր արտադրեց, կարի ֆաբրիկաները շատանալու են: Դա երկու հարց է լուծում: Առաջինը՝ տեքստիլի գծով գործարանը այստեղ՝ Գիւմրիում է լինելու, երկրորդ՝ ֆաբրիկաները այստեղ են լինելու: Տարեկան 250 միլիոն դոլարի Հայաստանը տեքստիլ է ներմուծում, որից մեծ մասը՝ Թուրքիայից: Պատճառն այն է, որ Հայաստանը չունի իր կտորի արտադրանքը, որը ունէր Գիւմրին քառասուն տարի առաջ»,-ըսած է Կարապետեանը: