image

Մեր պայքարը նոր է սկսվում: Ես Արցախ չունեմ որևէ մեկին տալու․ Թաթուլ Կրպեյանի դուստր

Մեր պայքարը նոր է սկսվում: Ես Արցախ չունեմ որևէ մեկին տալու․ Թաթուլ Կրպեյանի դուստր

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԿՈՎՍԱԿԱՆ.
ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում թուրքական նամազի տակ հաղթանակ են տոնում:

ՇՈւՇԻ
Լուսաբացը բացվում է ՆԱՄԱԶՈՎ:

ԵՐԵՎԱՆ
Ժողովուրդ բաժան-բաժան, կոտրված ու նվաստացած ում փորձում են համոզել, որ Հայրենիքն է պետք զոհել հանուն անհատի:

Հ.Գ.
Այսօր պաշտոնապես դադարեցրի համագործակցությունս սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս` սփյուռքում և Հայաստանում, համագործակցության համար:

Հ.Գ.Գ.
Մեր պայքարը նոր է սկսվում: Ես Արցախ չունեմ որևէ մեկին տալու»: