Միրզոյեան արձագանգեց. «Պարզ է, որ գրուած է բայց աշխարհը, յատկապէս այս հինգ տարում, այնպիսի սրընթաց փոփոխութիւնների է ենթարկուում, այնպիսի երկրներ են իրար հետ պատերազմում, իրար հետ հաշտուում, ո՞նց կարող է այդպիսի պրոցեսներից (գործընթաց) առաջ գրուած բառերը նոյն ուժն ու կիրառութիւնն ունենան արդէն փոփոխուած աշխարհում: Սա դինամիկ (յարաշարժ) բան է եւ չեմ կարծում, թէ հեգնական ժպիտը տեղին է, պարո՛ն Ռուստամեան»:
Ինչպէս արդէն ըսած եմ ՀՀ Արտաքին գործոց նախարարութեան թիւ մէկ առաջնահերթութիւնը ՀՀ շուրջ խաղաղութեան եւ կայունութեան ապահովումն է, այս ուղղութեամբ մեր ջանքերը կը գործադրուին, ինչ որ կ'ենթադրէ նաեւ Ատրպէյճանի հետ յարաբերութիւններու կարգաւորման գործընթաց:
Այս մասին ԱԺ-ի մէջ 2025 թուականի պիւտճէի նախագիծի նախնական քննարկման ժամանակ ըսաւ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան պատասխանելով «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի հարցին՝ արդեօք Արցախեան հակամարտութեան կարգաւորման հարց կայ ԱԳՆ-ի օրակարգին վրայ:
«Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորումն ունի մի քանի նիւթական արտայայտութիւն՝ խաղաղութեան պայմանագրի տեքստի (բնագիր) վերջնականացում ու ստորագրում, ենթակառուցուածքների ապաշրջափակում, սահմանների սահմանազատման գործընթաց, իսկ ԼՂ հակամարտութիւն երբ ասում էք, մենք հասկանում ենք ամբողջ կոնֆլիկտը (հակամարտութիւն):
Հիմա ես մի բան եմ հասկանում ԼՂ հակամարտութիւն ասելով, դուք կարող է՝ մէկ այլ բան հասկանաք, մենք այս պահին զբաղուում ենք նրանով ինչի մասին ես խօսեցի, այդ զբաղուելիքն ունի Արդբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորում»,- ըսաւ Միրզոյեան
Ռուստամեան նաեւ հետաքրքրուեցաւ, թէ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարց կա՞յ ԱԳՆ օրակարգին վրայ, ինչին ի պատասխան Միրզոյեան ըսաւ, որ այդ իրենց թիւ մէկ առաջանահերթութիւնը չէ:
«Պատմութեան ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանութիւնն ուսումնասիրելը կամ դա թիւ մէկ առաջնահերթութիւն դարձնելը ԱԳ նախարարութեան օրակարգ չէ»,- ի պատասխան ըսաւ նախարարը:
Ռուստամեան հակադարձեց, թէ ինք կը խօսի այն հարցերու վերաբերեալ, որոնք կառավարութեան ծրագիրին մէջ ամրագրուած են եւ հարցուց՝ հիմա դուք ձեր ծրագիրը պիտի իրականացէ՞ք, թէ՝ ոչ: