image

Մահացել է «Օղակների արքան»՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը

Մահացել է  «Օղակների արքան»՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը

Մահացել է Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանը:

Տեղեկությունը հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

Նրան կոչում էին «Օղակների արքա»: Մարմնամարզիկը 94 տարեկան էր: