image

Մահացել է Արփի Վարդանյանը. armenian-assembly

Մահացել է Արփի Վարդանյանը. armenian-assembly

Ամերիկայի հայկական համագումարը սգում է Համագումարի Երեւանի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի անսպասելի մահը։ Կազմակերպության կայքէջում նշված է, որ Արփի Վարդանյանը Ամերիկայի հայկական համագումարի թիմի երկարամյա անդամ էր՝ ծառայել է կազմակերպությանը բազմաթիվ պաշտոններում, ինչպես Վաշինգտոնում գտնվող կենտրոնակայանում, ներառյալ գործադիր տնօրենի պաշտոնակատար, այնպես էլ Երեւանում:

Արփի Վարդանյանը ծնվել է Միչիգանում, ավարտել է Սաութֆիլդի ՀԲԸՄ Ալեք եւ Մարի մանուկյան դպրոցը, ապա նաեւ Միջազգային կառավարման ամերիկյան բարձրագույն դպրոցը: 1996-ին տեղափոխվել է Հայաստան՝ իր հետ բերելով հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու եւ Վաշինգտոնում հայկական հարցերի շուրջ հանրային գիտակցության եւ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված քսանամյա փորձը: Նա նշանակալի գործունեություն է ունեցել նաեւ Արցախում: 

Ամերիկահայ գործչի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ, 12 հունվարին, ժամը 14.00-ին՝ Հայաստանի Արին Բերդի գերեզմանատանը։

Հիշատակի արարողությունները տեղի կունենան ԱՄՆ-ում եւ Հայաստանում: