Հունվարի 12-ից 15-ը Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը եւ գլխավոր հյուպատոսության դիվանագիտական անձնակազմը այցելել են Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ, Դհոկ, Զախո, հայկական Հավրեզք եւ Ավզրուկ գյուղերի հայ համայնքային կառույցներ: Այս բնակավայրերում գործող կրթօջախների տնօրինությունններին փոխանցվել է Հայաստանի Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարարության տրամադրած հայերենի ուսուցման դասագրքերը:
Իրաքյան Քուրդիստանում, ըստ տարբեր տեղեկությունների, բնակվում է մոտ 4000 հայ, գործում են կրթական, մշակությային, հոգեւոր կառույցներ, որոնք ջանքեր են գործադրում՝ հայ երեխաներին հայերեն սովորեցնելու ուղղությամբ, քանի որ այդ շրջանում հայերը ժամանակի ընթացքում, սովորաբար, արաբախոս կամ քրդախոս են դառնում: