ԻՊ զինյալների կողմից առեւանգված Չափարյանները Երեւան հասան (լուսանկար)

ԻՊ զինյալների կողմից առեւանգված Չափարյանները Երեւան հասան (լուսանկար)

Ինչպես հայտնել էինք, սեպտեմբերի 19-ին սիրիահայ հայր եւ որդի Գեւորգ եւ Ջորջ-Սարգիս Չափարյանները Հալեպ-Բեյրութ ճանապարհին առեւանգվել էին ԻՊ զինյալների կողմից: Նրանք Սիրիայից Լիբանան էին տեղափոխվում` Հայաստան գալու համար: Չափարյանները, օրեր շարունակ զինյալների հսկողության տակ մնալուց հետո,  ազատ  են արձակվել   Բեյրութի, Դամասկոսի եւ Երեւանի մի շարք ազդեցիկ մարդկանց միջնորդություններով: Երեկ ուշ երեկոյան նրանք հասել են Երեւան: «Արեւելքի» աղբյուրը հայտնում է, որ    Ջորջ-Սարգիս  Չափարյանը, տեսնելով «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված հարազատների բազմությունը, հուզվել եւ գոչել է  ՝ «Հողդ  համբուրեմ, հայրենիք»: