Սեպտեմբերի 22-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հանդիսավորությամբ բացվել է լիբանանյան ծագումով համակաթոլիկյան սուրբ, նշանավոր հոգեւորական Սուրբ Շարբելի արձանը: Բացմանը մասնակցել են բազմաթիվ հավատացյալներ: Արձանի տարածքն ուխտավայր է դարձել շատերի համար, որոնք այցելում են Եղվարդ:
Սուրբ Շարբելի արձանի տեղադրողները հայտնել են, որ սրբավայրը բաց է շաբաթվա բոլոր օրերին (ներառյալ կիրակիները)՝ ժամը 10-ից մինչեւ 18:00-ը: