image

Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան հարցերով ՀՀ գործող իշխանութիւնները իրաւականութիւն չունին. Թաթոյեան

Հայաստանի  եւ Արցախի  անվտանգութեան հարցերով ՀՀ   գործող իշխանութիւնները    իրաւականութիւն չունին. Թաթոյեան

 ՀՀ Մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսպուքեան իր էջով գրառում կատարած է` նշելով, որ Հայաստանի ու Արցախի անվտանգութեան հարցերով ՀՀ գործող իշխանութիւնները օրինականութիւն այլեւս չունին:

Թաթոյեանի գրառումը կը ներկայացնենք ստորեւ․

«Նրանց այսօրուայ քաղաքականութիւնը հակասում է այն ծրագրին, որով 2021թ. մասնակցել են խորհրդարանական ընտրութիւններին, ստացել են ՀՀ քաղաքացիներից ձայներ եւ ձեւաւորել իշխանութիւն:

Պարզ է, որ իշխանութիւն չէին ձեւաւորի, եթէ ծրագրի հիմքում լինէր այսօրուայ փաստացի քաղաքականութիւնը (տարածքային իրաւազօրութեան զիջումներ Ատրպէյճանին, ատրպէյճանական զինուած տեղակայումների անօրինական ամրացում գիւղերի հարեւանութեամբ ու ճանապարհներին, միջազգային ատեաններում ՀՀ դիրքերի այն էլ էական թուլացում եւ այլն):

Ու քանի որ տարւում է համակարգուած քաղաքականութիւն, ակնյայտ է, որ իշխանութեան կամ պաշտօնների համար քաղաքացիներին գցել են մոլորութեան մէջ, ստացել են ձայներ եւ իրականացնում են քաղաքացիների կամքին հակասող քաղաքականութիւն:

ժողովրդավարութեան հիմքերի հիմքը ընտրութիւններն են, երբ առաջ քաշուած ծրագրերի հիման վրայ քաղաքացիների քուէարկութեամբ եւ քաղաքացիների կամքով, նրանց պատուիրակումով են որոշւում երկրի իշխանութիւնները: Այսինքն` տեղի է ունենում հակաժողովրդավարական գործընթաց` խաթարելով իշխանութեան օրինականութեան աղբիւրը»: