image

Հայ կուսակցական գործչի բնակարանի հրդեհից դուստրը մահացել է, ինքը ծանր վիճակում է

Հայ կուսակցական գործչի բնակարանի հրդեհից դուստրը մահացել է, ինքը ծանր վիճակում է

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հունաստանի վարիչ մարմնի անդամ Հակոբ Բեքարյանի ընտանիքում: «Արեւելքին» հայտնի դարձավ, որ Աթենքում հրդեհվել է կուսակցական հայտնի գործչի տունը, ինչի հետևանքով նրա երիտասարդ դուստրը` Նաիրի-Մարիա Բեքարյանը մահացել է, իսկ Հակոբ Բեքարյանը գտնվում է ծանր վիճակում: Նրա ընկերները տեղեկացրին, որ Հակոբ Բեքարյանը հիվանդանոցում կոմայի մեջ է: Հրդեհի պատճառն առայժմ   հայտնի չէ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը Հունաստանում հետաձգել է կուսակցության առաջիկա օրերի բոլոր միջոցառումները: