Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Երվանդ Սերոբյանի եւ Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը՝ ի դեմս Գյումրու գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Մանուկյանի, կնքեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրով նախատեսվում է գործընկերային հարաբերություններ հաստատել եւ համագործակցել կրթական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում։
Կողմերի համագրծակցության հիմնական ուղղություններ են նախանշվել Շիրակի պետական համալսարանում եւ ԱՀԱԸ Գյումրու գրասենյակում համատեղ կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված քննարկումների կազմակերպում, ԱՀԱԸ Գյումրու գրասենյակում Շիրակի պետական համալսարանի ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում, սոցիալական աշխատանքի պրակտիկ փորձի ներկայացում համալսարանի սոցիալական աշխատանք բաժնի ուսանողներին, ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի աշխատակազմի եւ կամավորների համար մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում ՇՊՀ դասախոսների կողմից, համատեղ կրթական, գիտահետազոտական ուղղվածության դրամաշնորհային ծրագրերի իրականացում։
