Նիդերլանդների հայ համայնքը, համավարակի ստեղծած սահամանափակումներից հետո, դարձյալ առիթ ունեցավ Զատկական Սուրբ Պատարագը նշելու, տեղեկանում ենք տեղի հայկական համայնքից: Տոնական պատարագը մատուցել է Արեւմտյան Եւրոպայի Հարապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը՝ օգնականությամբ արժանապատիվ Տեր Տարոն քահանա Թադեւոսյանի։ Սուրբ եւ Անմահ պատարագին իրենց մասնակցությունն են ունեցել Ամստերդամից եւ շրջակա քաղաքներից ժամանած հազարից ավելի հավատացյալ հայեր: Սրբազան Հայրն իր քարոզի մեջ հիշատակել է մեր ժողովրդի անցած դժվարին ճամփան՝ խաչի ճամփան, որին միշտ հաջորդել է հաղթանակը՝ Հարությունը։ Օրվա քարոզիչն իր ուրախությունն է հայտնել՝ եկեղեցում տեսնելով բազմաթիվ երիտասարդների, հորդորել, որ լավ պահեն իրենց հայրենի ավանդություններն ու ժառանգությունը, սովորեն մայրենի լեզուն, հետաքրքրվեն մեր ազգային եւ հոգեւոր կյանքով եւ ակտիվ մասնակցություն ունենան վաղվա բարօր կյանքի կերտմանը:
