image

Գերշ. Տ. Խաժակ արք. մասնակցեց «Խղճի կոչ» Հիմնադրամի Գալայի ընթրիքին

Գերշ. Տ. Խաժակ արք. մասնակցեց «Խղճի կոչ»  Հիմնադրամի Գալայի ընթրիքին

«Խղճի կոչ» հիմնադրամը, 1965 թվականից ի վեր հավատարիմ է կրոնական ազատության, մարդու իրավունքների, խաղաղության և հանդուրժողականության արժեքներին: Գործարարներից, հոգևորականներից և արտաքին քաղաքականության առաջնորդներից բաղկացած այս միջկրոնական կոալիցիան, որը առաջնորդվում է «ապրիր և թող որ ապրեն» սկզբունքով, նպաստում է փոխըմբռնմանը, խաղաղությանը և միջկրոնական համագործակցությանը և խղճի ձայնն է բարձրացնում ի պաշտպան փոքրամասնությունների: Հիմնադրամի համոզմամբ՝ ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ազգերի միջև խաղաղության, անվտանգության և բարգավաճման լավագույն երաշխիքն են։

Նյու  Յորքից իմացանք, թե ՝

«Խղճի կոչ» (Appeal of Conscience Foundation) կրոնական ազատությունների և մարդու իրավունքների ոլորտում գործող միջկրոնական կազմակերպությունը՝ ի դեմս նրա նախագահ և հիմնադիր ռաբբի Արթուր Շնայերի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին հանձնեց Համաշխարհային պետական գործչի մրցանակը (World Stateman 2022)։ 

Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի Pierre հյուրանոցում ՝ 57-րդ «Խղճի կոչը» հիմնադրամի գալայի ընթացքում: 

Միջոցառմանը ներկա էր «Խղճի կոչ» հիմնադրամի փոխնախագահ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, որը առիթ ունեցավ անձամբ շնորհավորելու և խոսք փոխանակելու Մարիո Դրագիի հետ։

«Kraft Group»-ի հիմնադիր, նախագահ և գործադիր տնօրեն Ռոբերտ Քրաֆթը և L'Oréal Group-ի նախագահ Ժան-Պոլ Ագոնը արժանացան «Conscious Awards» մրցանակի, որը տրվում է սոցիալական պատասխանատվության տեսլականով բիզնես առաջնորդներին, ովքեր օգտագործում են իրենց հնարավորությունները և միջազգային ճանաչվածությունը՝ համաշխարհային հանրությանը ավելի արդյունավետ ծառայելու համար։ 

Հիշեցնենք, որ 2020 թվականին «Խղճի կոչ» մրցանակին արժանացավ «Moderna» ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, լիբանահայ Նուբար Աֆեյանը՝ որպես տնտեսական ու գիտական առաջընթացի մեջ ներգաղթյալների ներգրավման հովանավոր։ 