Եթէ մենք գայլ ենք, իրենք ոչ թէ գելխեղդ են, այլ շնագայլեր են․ այս մասին «Իշխանութիւն» ֆիլմի բեմադրիչ Մհեր Մկրտչեանին տուած հարցազրոյցի ժամանակ ըսած է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը։
«Ես չեմ պարտուել սրանց, ես պարտուել եմ շատ աւելի ուժեղ մարդկանց, շատ աւելի մեծ ուժերի»,ըսած է ան։
Սերժ Սարգսեանը նաեւ պատմած է, որ իր հրաժարականը կարդալէ ետք Կարէն Կարապետեանը խնդրած է մէկ հատուած հանել։
Յիշեցնենք, որ Մհեր Մկրտչեանն աւելի վաղ տեղեկացուցած էր, որ երրորդ նախագահը խոստացած է իր հետ զրուցել 2018թ. ապրիլեան իրադարձութիւններու մասին։
Ֆիլմի առաջին ցուցադրութենէն (փրեմիերա) ետք Մհեր Մկրտչեանը դիմատետրեան իր էջին գրած էր․
«Իշխանութիւն» ֆիլմի պրեմիերային ես պատահական չէի յայտնուել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի կողքին:
Ես եմ հրաւիրել, ես եմ փոխանցել հրաւիրատոմսը ու դիմաւորել «Մոսկուա» կինոթատրոնի դիմաց:
Ֆիլմում իմ ստեղծած կերպարներից մէկն էլ նախագահի կերպարն է, եւ ես ունէի հնարաւորութիւն ֆիլմը դիտելու ընթացքում հարցեր տալու նրան:
Իսկ հարցերը նոր հարցեր ծնեցին: Պայմանաւորուեցինք խօսել ֆիլմի մէջ տեղ գտած իրականի եւ ոչ իրականի մասին, ֆիլմի իշխանութեան եւ իրական իշխանութեան մասին: Ու ոչ միայն՝ 2018-ի մասին, մարդկանց մասին... ես ունեմ հարցեր, մենք բոլորս ունենք հարցեր...
Նկարահանելու ենք մեր զրոյցը: Ես լրագրող չեմ, մեր զրոյցը էդ տեսանկիւնից կը լինի ոչ պրոֆեսիոնալ (մասնագիտական), բայց անկեղծ»։