image

«Դուք վտանգաւոր բան էք անում». Ռուբէն Վարդանեանը՝ Փաշինեանին

«Դուք վտանգաւոր բան էք անում». Ռուբէն Վարդանեանը՝ Փաշինեանին

Դուք վտանգաւոր բան կ'ընէք: Այս մասին ըսած է Արցախի նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեան՝ տեսաուղերձով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին։

«Յակոբավանքից, որը Արցախի սրտում է, ես չգիտեմ, դուք ինչքան ժամանակ էք մնալու ղեկավար, պարոն Փաշինեան, բայց ինչ-որ դուք անում էք, ասում եմ՝ Դուք վտանգաւոր բան էք անում, դուք ոչ թէ փորձում էք պաշտպանել հայ պետութիւնը, ձեր իշխանութիւնը, այլ փորձում էք մեզ դարձնել ստրուկ եւ արժէք չունեցող մարդ։ Դա ձեզ մօտ չի ստացուելու: Մենք զգում ենք՝ այն, ինչ որ կատարւում է մեր շուրջ անընդունելի  մարդկային սկզբունքներից ելնելով, ես վստահ եմ, այս ամէնը երկար շարունակուել չի կարելի», - ըսած է ան։

Անոր խօսքով՝ ամենասարսափելին այն է, որ մենք կը խօսինք, ոչ թէ անոր մասին, թէ որ քաղաքական ուժը ճիշդ է կամ սխալ, այլ՝ ամենախորքային  արժէքներու մասին. «Երբ որ մենք թոյլ ենք տալիս մեզ ասել, որ ունենք հազարաւոր դասալիքներ, երբ որ մենք խօսում ենք, որ հայ կանայք աներջանիկ են,  երբ որ մենք խօսում ենք, որ հնարաւոր է մարդու երեսին թքել եւ դա նորմալ է, երբ որ  մենք խօսում ենք, որ եկեղեցու դէմ կարելի է այսպէս քարոզարշաւ սկսել, երբ որ կարելի է Արցախ ասել ու նշել՝ մենք ինչ կապ ունենք, մատ թափ տալ Ազգային ժողովում ու ասել՝ դուք ով էք, որ մեզ բան էք ասում, եթէ կարելի էր հասկանալ, որ կարող են զոհեր լինել հազարաւոր, բայց չկանգնեցնել պատերազմը, եւ դա դառնում է ստանդարտ (չափանիշ). դա ամենամեծ վտանգն է, որ մեզ սպառնում է, որովհետեւ մենք դաւաճանում ենք, ոչ թէ ինչ-որ գաղափար, այլ դաւաճանում ենք մեր հայրենիքը, ամենախորքային մեր ուժին՝ ով է հայը»: