Հայաստանի Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին հայտնումէ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։
«Մեծարգո՛ Նախագահ,
Միացյալ Նահանգների կառավարության եւ ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:
Այս տարի մենք նաեւ նշում ենք մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում:
Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առտեւտրային նու ներդրումային կապերը: Մենք նաեւ բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցություն միջազգային խաղաղապահ գործողություններին եւ ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը:
Մենք գնահատում ենք Հայաստանի ցուցաբերած աջակցությունը սիրիացի փախստականներին: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ հայ ժողովրդին ժողովրդավարության, անվտանգության եւ տարածաշրջանային կայունության հարցերում ունեցած առաջընթացի համար: Լավագույն մաղթանքներս այս տոնական օրվա ու առաջիկա տարվա համար»,- ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում: